երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Ճապոնիայում զգուշացրել են կյանքին վտանգ սպառնացող թայֆունի մասին

Ճապոնիայում զգուշացրել են կյանքին վտանգ սպառնացող թայֆունի մասին

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է որոշ շրջաններում կյանքին սպառնացող անմիջական վտանգի մասին, մասնավորապես՝ հզոր թայֆունի, տեղեկացնում է BBC-ն։

Ճապոնիայի ներքին գործերի նախարարությունը տարհանման կարգադրություն է տվել 1 միլիոն 908 հազար 645 մարդու 6՝ Իբարակի, Չիբա, Տոկիո, Կանագավա, Սիձուոկա և Սայտամա, պրեֆեկտուրաներում, թեև նշվել է, որ տարհանումը պարտադիր չէ:

«Խնդրում ենք ստուգել աղետի ռիսկի մակարդակը այն մունիցիպալիտետում, որտեղ այժմ գտնվում եք, և տարհանվել մինչև տեղական իշխանությունները կարձակեն տարհանման պաշտոնական հրամանը»,- կոչ է արել գործակալության գլխավոր օդերևութաբան Տակույա Հոսոմին։ Ըստ նրա՝ թայֆունն ավելի ուժեղ է եղել, քան սպասվում էր։

 

  • Կիսվել: