ԱԱ. Մանվել Խնձրցյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին
ԱԱ․ 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը 1/8 եզրափակչում 7-8 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Աբուբաքար Մութալիևին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եթե մրցակիցը դուրս գա եզրափակիչ, Խնձրցյանը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մանվել Խնձրցյանը 1/16 եզրափակչում ժամանակից շուտ առավելության էր հասել Կորեայի Հանրապետության ներկայացուցչի նկատմամբ ու շարժվում էր առաջ։
Հիշեցնենք՝ այսօր մրցումային նախավերջին օրն է։



