շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Հայաստանի ներկայացուցիչ թենիսիստուհի Ալինա Չարաևան դուրս է եկել միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ թենիսիստուհի Ալինա Չարաևան դուրս է եկել միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան շարունակում է իր ելույթները Իտալիայի Կուրմայոր քաղաքում անցկացվող կանանց թենիսի մրցաշարում: Նա դուրս է եկել  Վալե դ'Աոստայի տարածաշրջանային առաջնության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում նա մրցել է  իսպանուհի Մարինա Բասոլս Ռիբերայի հետ։ Խաղն ավարտվել է Չարաևայի հաղթանակով՝ 6-4, 6-4 հաշվով։

Կուրմայորում անցկացվող մրցաշարը դասակարգվում է որպես 125 միավորանոց մրցաշար, հաջող ելույթը կարող է թենիսիստուհուն լրացուցիչ վարկանիշային միավորներ բերել։

Այսօր ֆրանսիացի Էլզա Ժակեմոն կիսաեզրափակչում կմրցի Ալինա Չարաևայի հետ։

  • Կիսվել: