շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Բրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ Բոլսոնարու

Բրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ Բոլսոնարու

Բրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ։ Այս մասին հայտարարել է Նախագահական ընտրություններում պարտությունից հետո Բրազիլիան գաղտնի լքած Ֆլավիու Բոլսոնարուն։

«Ես ասում եմ, որ չեմ լքել Բրազիլիան: Ես մեկնել եմ Բրազիլիայից: Եվ ես գիտեմ, որ այստեղից շարունակելու եմ ակտիվ ձայն ունենալ: Ես կկարողանամ շարունակել իրականացնել այն առաջնորդությունը, որով պարտական եմ նախագահ Բոլսոնարուին:

Կարծում եմ, որ Բրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ»,- ասել է նա։

Բոլսոնարուն նշել է, որ նորից մասնակցելու է նախագահական ընտրություններին։

«Ես քաջություն ունեմ դիմակայելու այն ամենին, ինչ անհրաժեշտ է մեր երկիրը փրկելու համար, մասնակցելու հերթական նախագահական ընտրություններին: Եվ ես չեմ խոսում 2030 թվականի մասին: Ես խոսում եմ դրանից առաջ ընկած ժամանակահատվածի մասին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Բոլսոնարուն ավելի վաղ գաղտնի լքել էր Բրազիլիան՝ հակառակ Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորաիսի՝ փողերի լվացման գործի շրջանակներում փաստաթղթերը հանձնելու կարգադրությանը: Այժմ Բոլսոնարուն գտնվում է ԱՄՆ-ում:

Հոկտեմբերի 25-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Բոլսոնարուն հավաքել է ձայների 48,21%-ը՝ զիջելով գործող պետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային (51,79%): Վերընտրված նախագահն ավելի վաղ իր մրցակցի փախուստն անվանել էր ամոթ:

  • Կիսվել: