Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին:
Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ, ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։
Արարողությանը ներկա է նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։



