Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ, 68-ամյա Կոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին, գրում է armsport.am-ը:
Նա այդ մասին հայտարարել է հինգշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։
Տաշիման պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր և մի քանի խաղ է անցկացրել Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում, սակայն 25 տարեկանում ավարտել է կարիերան։ Նա Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն է եղել 2016-ից մինչև 2024 թվականը։
ՈՒԵՖԱ-ն դեռ կարող է մեկ այլ թեկնածու առաջադրել մինչև նոյեմբերի 18-ը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Կոզո Տաշիման վայելում է մի քանի եվրոպական ֆեդերացիաների աջակցությունը: ՈՒԵՖԱ-ն տեղյակ է, որ նա պլանավորում էր առաջադրվել։ Տաշիման նաև, հավանաբար, կբաժանի ասիական կողմի ձայները: Օրինակ, ակնկալվում է, որ Հորդանանը կաջակցի նրան, հայտնում է ինսայդեր Բեն Ջեյքոբսը։
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտին։



