հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Ալբանիայի վարչապետ

Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Ալբանիայի վարչապետ

Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ, և դրա ապացույցները կան, հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

«Օտարերկրյա ուժերի ներգրավվածությունը բողոքի ցույցերին՝ հունիսից մինչև այսօր, իրականություն է։

Ես երբեք չեմ ասել, որ Իրանն է կազմակերպել այս բողոքի ցույցերը։ Ես ասել եմ, որ Թեհրանի հանցավոր ռեժիմի մատը խառն է այստեղ, և մենք դրա ապացույցներն ունենք։

Եվս մեկ անգամ թույլ տվեք հստակեցնել. ոչ մի դեպքում չի կարող փողոցային բողոքի ցույցերով պարտադրվել ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետի հրաժարականը, որը տիրապետում է ժողովրդի մանդատին»,-նշել է նա։

  • Կիսվել: