հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային ճարտարապետության ձևավորման հեռանկարներ չեն նշմարվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. «Արևմտյան երկրները փորձում են «ներթափանցել տարածաշրջան»՝ իրենց ռազմական շինարարության և կառավարման չափանիշներով։ Այդ երկրները չեն կարող և մտադիր էլ չեն ապահովել տարածաշրջանի կայունությունը»։

Զախարովան նաև հավելել է, որ Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ ոչ ոք Հայաստանին բռնի ուժով չի պահում կազմակերպությունում։ Երկիրն իրավունք ունի գործի դնելու կանոնադրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը և դուրս գալու կազմակերպությունից՝ կատարելով առկա պարտավորությունները։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: