երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Փրկարարներն ապամոնտաժել են ոստիկանության Մաշտոցի բաժնի մասնաշենքի պատշգամբի սալիկներն ու կառուցատարրը

Փրկարարներն ապամոնտաժել են ոստիկանության Մաշտոցի բաժնի մասնաշենքի պատշգամբի սալիկներն ու կառուցատարրը

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 17:47-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող ոստիկանության Մաշտոցի բաժնի մասնաշենքի 2-րդ հարկի պատին ամրացված երկաթե կառուցատարրը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ, մոտակայքում կան էլեկտրական լարեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են 2-րդ հարկի պատշգամբի ստորին հատվածում ամրացված սալիկները (10 քմ) և երկաթե կառուցատարրը (12 մ):

  • Կիսվել: