երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԵՄ-ն կսահմանափակի ռուսական 25 նավթային տանկերների տեղաշարժը. աղբյուր

ԵՄ-ն կսահմանափակի ռուսական 25 նավթային տանկերների տեղաշարժը. աղբյուր

Եվրամիությունը մտադիր է սահմանափակել ռուսական 25 նավթային տանկերների տեղաշարժը՝ արգելելով նրանց մուտքը Բալթիկ և Հյուսիսային ծովեր: Այս մասին տեղեկացնում է EUobserver-ը:

Նշվում է, որ պարբերականը գաղտնազերծված փաստաթուղթ է ձեռք բերել, ըստ որի՝ խնդրո առարկա միջոցները պատժամիջոցային նոր փաթեթի մաս են կազմում։

Դրանում թվարկված են 149 նավեր, որոնք կասկածվում են նավթ տեղափոխելու մեջ՝ շրջանցելով պատժամիջոցները:

  • Կիսվել: