երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել 7 տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ Անդրեասյան

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել 7 տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։

«Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ձեր դիտարկումները»,- գրել է նա։

 

  • Կիսվել: