երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Ի՞նչ է նշանակում՝ նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարվել է»․ Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատավորի հարցը՝ պաշտպանին

«Ի՞նչ է նշանակում՝ նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարվել է»․ Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատավորի հարցը՝ պաշտպանին

Երևանի քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր շարունակվեց Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և մյուսների գործի քննությունը, գրում է factor.am-ը:  

Դավիթ Ալբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արսեն Վլադիմիրի Բաղդասարյանի, Սամվել Ռաֆայելի Մինասյանի, Արեն Արկադյայի Խաչատրյանի, Ալբերտ Լևոնի Գոտանյանի, Սասուն Ալեքսանդրի Համբարձումյանի, Սերգեյ Փարավոնի Բաբայանի և Տրդատ Կամոյի Մարտիրոսյանի հետ ՀՀ իրավական ակտերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները` ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխված, իրենց սեփականությունը չհանդիսացող մի շարք բեռնաուղևորատար ավտոմեքենաներ անհիմն օտարել են, այն է՝ ՀՀ օրենսդրության մաս չկազմող դրույթների վկայակոչմամբ և կիրառմամբ կայացրել են Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության «Ջրմուղ-կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում հաշվառված, ՀՀ տեղափոխված «Toyota Hilux» մակնիշի, 37 BC 025 հաշվառման համարանիշի, «Uaz 390945-552» մակնիշի, 37 BC 095 հաշվառման համարանիշի, «Uaz 390945» մակնիշի, 78 JJ 800 հաշվառման համարանիշի, «Mitsubishi L200» մակնիշի, 62 VV 001 հաշվառման համարանիշի բեռնաուղևորատար ավտոմեքենաների օտարման մասին որոշումներ և օտարել դրանք, ինչն էական վնաս է պատճառել հասարակության օրինական շահերին:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Դավիթ Սարգսյանի պաշտպաններից Ռոման Երիցյանը նշեց, որ, ըստ էության, Սարգսյանը մեղադրվում է լիազորություն չունենալով՝ որոշակի գործողություններ կատարելու համար, մինչդեռ փաստն այն է, որ Սարգսյանը իրեն վերագրվող ենթադրյալ գործողությունները կատարելու ժամանակ շարունակել է հանդիսանալ Ստեփանակերտի քաղաքապետը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: