Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ուկրաինայում և Գազայում ստեղծված իրավիճակը
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում, Սիրիայում և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ռուբիոյի՝ Անթալիա այցի մանրամասները, որտեղ մայիսի 14-15-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: