երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«ՔԲԿ»-ն վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում

«ՔԲԿ»-ն վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ, հայտարարվել է, որ «ՔԲԿ»-ն զենքերը վայր է դնում և ինքնալուծարվում:

Նշվել է, որ կոնգրեսը որոշել է, որ «ՔԲԿ»-ի պայքարը մասնատել է քուրդ ժողովրդի ժխտման և ոչնչացման քաղաքականությունը, Քրդական հարցը բերել է ժողովրդավար քաղաքական ճանապարհով լուծելու հանգրվանի և այդպիսով, «ՔԲԿ»-ն ամբողջացրել է իր պատմական առաքելությունը։

Կոնգրեսը դադարեցրել է նաև «ՔԲԿ»-ի անվան տակ տարվող աշխատանքները՝ որոշելով լուծարել կառույցը և դադարեցնել զինված պայքարը։

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 27-ին Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) 7 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել էր Մարմարա ծովի Իմրալը կղզի, որտեղ 26 տարի է ինչ ցմահ ազատազրկված է ՔԲԿ-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանը (Ափո)։ Վերջինս իր կողմանկիցներին զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու կոչով էր հանդես եկել։

 

  • Կիսվել: