ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-ից 15-ը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, գրում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվեն անվտանգային առաջնահերթությունները, պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումը և ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումը։