ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է հերթական կեղծիքի մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է հերթական կեղծիքի մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է հերթական կեղծիքի մասին:

՛՛Հայրենակիցներ, սա էլ է կեղծիք։ Ընդհանրապես, փաթեթ ստանալու վերաբերյալ լիքը տարբեր տեքստերով ու հղումներով կեղծիքներ կան։ Առավելեւս, որ փաթեթ չեք սպասում, ա դե մի մտեք էլի, մի լրացրեք տվյալները։ Ձեզանից ինչ ա գնում չլրացնելով?՛՛,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկար:

 

Հայփոստից նույնպես հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ 

Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում՝ հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով։

Պաշտոնապես հայտնում ենք, որ Հայփոստն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղումին, որը կրկին ոչ պաշտոնական է:

Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով։

Հավելենք, որ Հայփոստի հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:

Հայփոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»։

  • Կիսվել: