Գյումրիի դպրոցներից մեկում ռումբի մասին ահազանգը կեղծ էր
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել է աշխատակազմի և աշակերտների տարհանում (411 աշակերտ և 58 ուսուցիչ) և տարածքի սահմանազատում:
Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: