երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը

Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել մեկնարկային կազմում, գրում է armsport.am-ը: 

Ըստ Telegram-յան «ИнсайдЯН» ալիքի տարածած տեղեկության՝ հայ ֆուտբոլիստը խաղից առաջ մկանային վնասվածք է ստացել։ Այդ պատճառով նա դուրս է մնացել հիմնական կազմից, սակայն, այնուամենայնիվ, ընդգրկված է պահեստայինների թվում և հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի ազգային հավաքականին որպես ավագ առաջին անգամ խաղադաշտ դուրս կբերի Նաիր Տիկնիզյանը։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի չորրորդ տուրի Չեռնոգորիա – Հայաստան արտագնա մրցավեճն ընթանում է այսօր՝ հոկտեմբերի 5-ին:

  • Կիսվել: