երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Զելենսկին հայտնել է Թուրքիային պատկանող՝ Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավին ՌԴ-ի կողմից ԱԹՍ-ներով հարվածեր հասցնելու մասին

Զելենսկին հայտնել է Թուրքիային պատկանող՝ Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավին ՌԴ-ի կողմից ԱԹՍ-ներով հարվածեր հասցնելու մասին

Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. «Չեզոք ջրերում թուրքական սեփականություն հանդիսացող և եգիպտացորեն տեղափոխող քաղաքացիական նավի վրա ռուսական երկու անօդաչու թռչող սարքերի կողմից սարսափելի հարված է հասցվել։ Նավի վրա եղել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Այս պահի դրությամբ, ցավոք, հայտնի է, որ նավի կապիտանը զոհվել է։ Ցավակցում եմ։ Մեկ այլ անձի ճակատագիրը դեռ պարզվում է։ Փրկվել է անձնակազմի տասնմեկ անդամ, որոնցից մեկը վիրավոր է»:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ իր երկիրը բազմիցս առաջարկել է կոնկրետ քայլեր՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու և Սև ծովում անվտանգությունն ապահովելու համար։ Համապատասխան առաջարկներ են եղել նաև երրորդ երկրներից։ Սակայն Ռուսաստանը հետևողականորեն ընտրում է ահաբեկչությունն ու քաղաքացիական նավերի խորտակումը՝ սովորական ծովային նավարկության փոխարեն։

Զելենսկիի խոսքով՝ անհրաժեշտ է ճնշում գործադրել՝ համաշխարհային պարենային անվտանգությունը վերականգնելու համար։ Եվ յուրաքանչյուր ոք, ով իսկապես շահագրգռված է դրանում, պետք է աջակցի այդ գործընթացին։

  • Կիսվել: