Գոլդեն Փելեսում գտնվողներից 28-ը կգնան տուն. վարչապետ
Գոլդեն Փելեսում մեկուսացվածներից երկուսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին քիչ առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հյուրանոցում գտնվողներից 28-ը կգնան տուն, իսկ մեկը կշարունակի մնալ մեկուսացված: Նա նշեց նաև, որ Էջմիածնում մեկուսացված քաղաքացիներից երեքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Էջմիածնում մեկուսացվածների թիվը հասել է հարյուրի:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 13-ի: