ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՊՆ
Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշեր Ռուսաստանի շրջանների վրա խոցել է հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահության միջոցները խոցել և ոչնչացրել են 120 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 30-ը խոցվել է Բրյանսկի, 29-ը՝ Կուրսկի, 18-ը՝ Օրյոլի, 17-ը՝ Բելգորոդի և 13-ը՝ Տուլայի մարզի վրա։
Բացի այդ, չորս անօդաչու թռչող սարք ոչնչացվել էԿալուգայի մարզում, երեքը՝ Լենինգրադի, երկուական՝ Սմոլենսկի և Նովգորոդի, մեկը՝ Տվերի մարզում, մեկն էլ Ազովի ծովի ջրերի վրա։