կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվել են 7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ:

«Ծրագրի ավարտից հետո՝ 2024 թվականի տարեվերջին, ՆԳ նախարարության տրամադրած տվյալների հիման վրա կատարված վերլուծություններով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը (այդ թվում՝ մահվան ելքով) նշված հատվածներում կրճատվել է 72.6% -ով:

Անվտանգ երթևեկություն եմ մաղթում բոլորիս»,- ասված է ՏԿԵ նախարարի Ֆեյսբուքի գրառման մեջ:

  • Կիսվել: