կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

 Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին, որոնք բազմաթիվ կյանքեր են խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

«Մեր խոր ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։ Հուսով ենք, որ անհետ կորածները կգտնվեն»,- ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ:

CNN-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի:  

  • Կիսվել: