Զելենսկին, պահանջելով հանդիպում Պուտինի հետ, ցանկանում է վերահաստատել իր լեգիտիմությունը. Զախարովա
Վլադիմիր Զելենսկին, պահանջելով հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ցանկանում է վերահաստատել իր լեգիտիմությունը՝ շրջանցելով իրավական միջոցները։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որովհետև նա պետք է վերահաստատի իր լեգիտիմությունը ոչ թե իրավական ընթացակարգերով, այլ ցանկացած այլ միջոցով՝ ապացուցելու համար, որ իշխանության գլուխ է։ Երկրորդ կետն այն է, որ նա խելահեղ կերպով վախենում է, որ իրեն կմոռանան, որ Արևմուտքը նրա կարիքը չի ունենա, որ Արևմուտքը ինչ-որ կերպ նրան մի կողմ կքշի»։