Երևանում կրկին աղբամաններ են այրել. Մալաթիա-Սեբաստիայի աշխատակազմը դիմել է ոստիկանություն
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Օհանով 54 շենքի բակում այսօր երկու աղբաման է այրվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
«Վարչական շրջանի աշխատակազմը արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Հուսով ենք, որ մեղավորները արագ կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։
Կոչ ենք անում քաղաքացիներին չվնասել և չոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին»,-ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: