ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
«Դարձիր օրինակ». կինն ընտանիքի համար պատրաստել է կիսաֆաբրիկատներ և դարձել մարզում առաջատար (տեսանյութ)

«Դարձիր օրինակ». կինն ընտանիքի համար պատրաստել է կիսաֆաբրիկատներ և դարձել մարզում առաջատար (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի առաջին կին հերոսը կիսաֆաբրիկատների արտադրության հիմնադիր Լուսինե Բարաթյանն է, ով բնակվում է Վանաձոր քաղաքում։ Այս մասին  հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Նա ընտանիքի կարիքների համար սկսել է պատրաստել կիսաֆաբրիկատներ տնային պայմաններում և աստիճանաբար դարձել մարզում առաջատար։

 

«Ես վառ օրինակ եմ, որ զրոյից սկսելով հասել եմ այս կետին»,- ասում է կին գործարարը։

Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։

Մանրամնասները՝ տեսանյութում

  • Կիսվել: