Մարագոսը վերահաստատեց ՀԸԳՀ-ի դերը՝ որպես ՀՀ-ի հետ գործընկերության ճանապարհային քարտեզ, որն ուղղված է բարեփոխումների իրականացմանը
Հուլիսի 4-ին ԵՄ պատվիրակությունը միացավ Հայաստանի Ազգային ժողովին և Կառավարությանը՝ մասնակցելու «ՀԸԳՀ. ամրապնդելով կապը հեռանկարի և գործողության միջև» խորագրով բարձր մակարդակի աշխատաժողովին, որը ժամանակին համահունչ և ռազմավարական քննարկում էր՝ ուղղված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բարեփոխումների արագացմանը։
Աշխատաժողովը նշանավորեց ՀԸԳՀ-ի իրականացման պատասխանատվության և համակարգման նոր փուլը, խորհրդարանական և գործադիր մարմինների համատեղ մասնակցությամբ՝ առավել հաշվետու, թափանցիկ և արդյունքներին ուղղված գործընթաց ապահովելու նպատակով։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ՀԸԳՀ-ի դերը՝ որպես Հայաստանի հետ գործընկերության ճանապարհային քարտեզ, որն ուղղված է քաղաքացիների և բիզնեսի շահերին ծառայող կայուն բարեփոխումների իրականացմանը։ Այս գործընկերությունը արտացոլում է փոխադարձ տեսլականը և ձգտումը՝ դիմակայուն և ժողովրդավարական Հայաստանի, որն ավելի է խորացնում իր կապերը Եվրոպական միության հետ՝ որպես վստահելի գործընկեր։