շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցը տեղի է ունեցել Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության որոշ հիմնական տեսակների մատակարարման դադարեցման ֆոնին, տեղեկացնում է Axios-ը:

Նշվում է, որ  Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ նախագահների միջև բանակցություններն արդեն տեղի են ունեցել և իմաստալից են եղել։

«Նախագահների միջև շատ կարևոր և իմաստալից զրույց է եղել։ Բոլոր մանրամասները շատ շուտով կհայտարարվեն»,-ասել է նա:

Հաղորդվում է  նաև, որ Զելենսկիի և Թրամփի միջև զրույցը տևել է մոտ 40 րոպե։

Զրույցը կազմակերպվել է ամերիկյան պաշտպանական աջակցության դադարեցման ֆոնին։ Ինչպես Զելենսկին հայտարարել էր Թրամփի հետ զրույցի նախօրեին, Ուկրաինան հույս ունի Միացյալ Նահանգների կողմից օգնության երկարաձգման վրա՝ առաջին հերթին խոսքը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մասին է։

 

  • Կիսվել: