Սոցիալական ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաների համար
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն ունեցան այցելելու մշակութային օջախներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է: Միջոցառումների ընթացքում երեխաներն այցելել են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, ծանոթացել հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործական աշխարհին: Միջոցառումների ընթացքում երեխաներին ուղեկցել են համապատասխան մասնագետներ:
Սոցիալական նշանակության այսպիսի միջոցառումները լինելու են շարունակական: