շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ազգային խորհրդակցություններ՝ ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման շուրջ

Ազգային խորհրդակցություններ՝ ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման շուրջ

Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից:

Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի վաղ ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակին պաշտոնական դիմումից` միանալու ՄԱԿ ահաբեկիչների տեղաշարժի դեմ պայքարի ծրագրին, որի շրջանկաներում նախատեսված է համապարփակ աջակցություն չորս հիմնական ուղղություններով (իրավական, գործառնական, տեխնոլոգիական և տրանսպորտային)` վերոնշյալ համակարգերի ներդրման նպատակով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի, ինչպես նաև ՄԱԿ այլ մասնագիտացված գործակալությունների, ԵԱՀԿ, ԻՆՏԵՐՊՈԼ-ի, ինչպես նաև տեղական և միջազգային ավիափոխադրողների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Ազգային խորհրդակցությունների ընթացքում ստորագրվել է «Միավորված ազգերի կազմակերպության՝ ահաբեկիչների տեղաշարժի դեմ պայքարի ծրագրի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության մասին» համաձայնության նամակը` հիմք ստեղծելով ՄԱԿ և ՀՀ կողմից վերոնշյալ նպատակի համատեղ իրականացման համար:

Տեղեկություն․ Ազգային խորհրդակցությունների հիման վրա միջազգային գործընկերների կողմից մշակվելու է հետագա քայլերի ճանապարհային քարտեզ՝ ուղղված Հայաստանում ՈՒՆՏ և ՈՒԱԳ համակարգերի սահուն ներդրմանը:

  • Կիսվել: