ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

«Նախարարը մարզպետ Վահրամ Խաչատրյանի և Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների հետ շրջել է մի շարք շինհրապարակներում։

Առաջին կանգառը Վանանդ բնակավայրի՝ 11 կմ երկարությամբ ճանապարհահատվածում էր, որտեղ այս պահին ընթանում են ասֆալտապատման ինտենսիվ աշխատանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: