Ուրախ էի այսօր վերահաստատել ՀՀ-ում Եվրոպական առաքելությունն ուժեղացնելու վերաբերյալ ԵՄ պաշտոնական որոշումը. Կոլոննա
Ուրախ էի այսօր Բրյուսելում վերահաստատել Հայաստանում Եվրոպական առաքելությունն ուժեղացնելու վերաբերյալ ԵՄ պաշտոնական որոշումը։ Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Հայտնել էինք նաև, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը 50 տոկոսով՝ 138-ից հասցնելով 209-ի։


