ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Եվրամիության երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: Այս մասինն տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական դիվանագետների շրջանում իր աղբյուրներին:

Նշվում է, որ սահմանափակումները կվերաբերեն 145 կազմակերպության ու անձանց, որոնց Բրյուսելը համարում է կապված ռուսական ֆինանսական համակարգի, ստվերային նավատորմի և ապատեղեկատվության տարածման արշավների հետ:

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները նոր պատժամիջոցները կքննարկեն երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին:

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի իշխանությունը պատժամիջոցներն անվանում են ապօրինի և անարդյունավետ, որոնք, առաջին հերթին, խանգարում են հենց դրանց նախաձեռնողներին, ինչպես նաև հերքում են ապատեղեկատվության տարածմանը ներգրավված լինելու վերաբերյալ արևմտյան երկրների որևէ կասկած և մեղադրանք:

  • Կիսվել: