ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Թող մեկը փորձի իր բախտը սպառնալիքի լեզվով խոսալ․ Ռուստամ Բադասյան

Թող մեկը փորձի իր բախտը սպառնալիքի լեզվով խոսալ․ Ռուստամ Բադասյան

Այս պահին պետությունն այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի խոսքերով ժամանակն է, որ պետությունը ցույց տա իր ուժը, ոստիկանությունը ցույց տա իր ուժը․

«Այս պահին պետությունն այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ։ Մենք ունենք ներքին զորքեր, քրեակատարողական համակարգում ունենք արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորույուն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտը, և փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսալ»։

Նրա խոսքով՝ թե նա, թե Արդարադատության նախարարության բոլոր տեղակալներն ուղղակի կաշվից դուրս են գալիս, որպեսզի ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների հետ լինի բարեդրացիական աշխատանքային մթնոլորտ։

  • Կիսվել: