երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Սյունիքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու մասին տեղեկությունը կեղծ է. Բաղդասարյան

Սյունիքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու մասին տեղեկությունը կեղծ է. Բաղդասարյան

Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
 
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։
 
Հորդոդում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով»,-նշել է նա:

  • Կիսվել: