կիրակի, հոկտեմբեր 11
11 / 10 / 2026
Ռոսպոտրեբնադզորը արգելել է վրացական որոշ գինիների ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում

Ռոսպոտրեբնադզորը արգելել է վրացական որոշ գինիների ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում

Ռուսաստանի սանիտարական ծառայությունը՝ Ռոսպոտրեբնադզորը, արգելել է վրացական որոշ տեսակի ալկոհոլային խմիչքների և հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում, գրում է jnews.ge-ն:

Մասնավորապես, վաճառքն արգելվել է հետևյալ արտադրանքների համար․
— «Թելիանի Վելի» գինի,
— «Թբիլղվինո» գինի,
— «Ասկանելի եղբայրներ» ընկերության գինի և կոնյակ,
— «Վայնման» գինի,
— «Վրացական գարեջրագործական ընկերության» գարեջուր,
— Վրաստանում արտադրված գազավորված զովացուցիչ ըմպելիք՝ Coca-Cola,
— «Նաբեղլավի» հանքային ջուր։

  • Կիսվել: