կիրակի, հոկտեմբեր 11
11 / 10 / 2026
«Ռուսպրոդսոյուզ»-ը ցույց է տվել, թե ինչպես են Հայաստանից ապրանքների մատակարարման սահմանափակումները ազդել ՌԴ-ի վրա

«Ռուսպրոդսոյուզ»-ը ցույց է տվել, թե ինչպես են Հայաստանից ապրանքների մատակարարման սահմանափակումները ազդել ՌԴ-ի վրա

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գործնականում որևէ ազդեցություն չեն ունեցել ռուսական շուկայի վրա՝ թե՛ արտադրանքի տեսականու, թե՛ գների առումով։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռուսպրոդսոյուզ»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։

Նրա խոսքով՝ սահմանափակումների հիմնական ազդեցությունը զգացել են հայ արտադրողները, որոնց համար Ռուսաստանը գործնականում միակ շուկան էր մի շարք ապրանքատեսակների համար։

Վոստրիկովը նշել է, որ ռուսական ներմուծման մեջ հայկական արտադրանքի բաժինը փոքր է՝ 1%-ից մինչև 7%՝ կախված կատեգորիայից։ Հետևաբար, սահմանափակումները գործնականում աննկատ են եղել ռուս սպառողների համար։

Ռուսաստան հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումենրը սկսվել են դեռևս մայիսի վերջին։ «Ռոսսելխոզնադզոր»-ը աստիճանաբար սահմանել է ապրանքների տարբեր կատեգորիաների ներմուծման սահմանափակումներ՝ հղում անելով անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների խախտումներին։ Արգելքը հաջորդաբար տարածվել է ծաղիկների, բանջարեղենի, մրգերի և ձկնամթերքի, ապա՝ հայկական ծագում ունեցող գրեթե բոլոր կարանտինային ապրանքների վրա։ Հուլիսի 27-ին Ռուսաստանը նաև ամբողջությամբ փակել է իր շուկան հայկական կաթնամթերքի համար։

  • Կիսվել: