Ինտերը խոշոր հաշվով հաղթեց Պարմային. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Իտալիայի Ա Սերիայի 2026/2027 մրցաշրջանի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում ընդունեց «Պարմային» և վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով, գրում է armsport.am-ը:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր, անցկացրեց ամբողջ հանդիպումն ու աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։ 31-րդ րոպեին հենց Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկուս Տյուրամը խփեց դաշտի տերերի երրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Մինչ այդ «ներաձուրիների» կազմում աչքի էին ընկել խորվաթ Պետար Սուչիչը (13′) և թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, որը 18-րդ րոպեին անվրեպ էր իրացրել 11-մետրանոցը:
Այս հաղթանակից հետո Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակում է 16 միավոր և գլխավորում Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Պարման» 4 միավորով 17-րդ տեղում է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին



