կիրակի, հոկտեմբեր 11
11 / 10 / 2026
Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ

Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է:

Նա, մասնավորապես, ասել է. «Ես առաջարկում եմ նրանց նոր առաջնորդ ընտրել, ով կարող է գործարք կնքել. Զելենսկին ինչ-ինչ պատճառներով երբեք դա չի անում»։

Թրամփը նաև նշել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ 2022 թվականին, «այդ պատերազմը երբեք չէր սկսվի։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այդ պատերազմի սկսվելու որևէ պատճառ չկար։ Այն սկսվեց անկարողության պատճառով»։

Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ նրա, «կորցրել է երկրի 30 տոկոսը, և ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել, իսկ զոհերի թիվը գերազանցում է 2 միլիոնը»։ «Սա մի պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Եվ ես կարծում եմ, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Քննադատելով Զելենսկիին՝ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի ղեկավարին դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելը:

  • Կիսվել: