կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Սանոսյանն ու ԵԱՏՄ խորհրդի անդամը քննարկել են 2024-2026 թթ. տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզ»-ին վերաբերող հարցեր

Սանոսյանն ու ԵԱՏՄ խորհրդի անդամը քննարկել են 2024-2026 թթ. տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզ»-ին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ, նախարար Արզիբեկ Կոժոշևին։

Նախարարը ողջունել է Կոժոշևին և կարևորել ստեղծված հնարավորությունը՝ կուտակված մի շարք հարցեր քննարկելու համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր։

Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտի քաղաքականության զարգացման, 2024-2026 թթ. տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզ»-ին գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկային վերաբերող մի շարք հարցեր։

Քննարկվել է նաև 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր։

 

  • Կիսվել: