ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Որոշել ենք նահանջել մեր դիրքորոշումից․  Փաշինյանը՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձեւավորումը տապալելու մասին

Որոշել ենք նահանջել մեր դիրքորոշումից․ Փաշինյանը՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձեւավորումը տապալելու մասին

ՔՊ-ն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, այդ պահին նաեւ ԱԺ նախագահը համապատասխան հայտարարություն է արել, ինչը արտահայտել է մեր քաղաքական թիմի քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել իրեն ընձեռնված բոլոր հնարավորություններից ու լծակներից: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանադրական եւ քաղաքական մակարդակում հետընթաց է համարում, որ ԱԺ-ում «Իմ քայլը» տապալեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ձեւավորումը, վարչապետը նշեց․

«Ես այդ վերլուծությունն ուղարկել են արդարադատության նախարարություն, որը ինձ ներկայացրել է գրավոր տեղեկանք, որ ավագանու հիմնավորումները իրավական են, ճշգրիտ են:  Այդ իրավիճակում մեր որոշումը եղել է այն, որ պետք է գնանք իրավական ճանապարհով:

Երբ ձեւավորվել է ակնհայտ եւ անհերքելի փաստարկ, մենք որոշել ենք մեր դիրքորոշումից նահանջել եւ գնալ իրավական ճանապարհով, հակառակ դեպքում կխախտեինք իշխանությունների տարանջատման սկզբունքը»։

  • Կիսվել: