Ողջունում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը` Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու ուղղությամբ. Կիպրոսի ԱԳՆ
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը` Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու ուղղությամբ։ Այս մասին ասված է Կիպրոսի ԱԳ նախարարության թվիթերյան էջում։
«Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը` լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-նշված է գրառման մեջ:
#Cyprus welcomes the positive steps taken by #Armenia and #Azerbaijan to use the Alma Ata Declaration as a basis for border delimitation.
— Cyprus MFA (@CyprusMFA) May 2, 2024
We welcome steps that foster regional stability and security in full respect of sovereignty, territorial integrity and international law.