չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսը սկսեց՝ հորդորելով մարդկանվ այցելել Սյունիքի մարզի գեղատեսիլ վայրեր

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսը սկսեց՝ հորդորելով մարդկանվ այցելել Սյունիքի մարզի գեղատեսիլ վայրեր

Այսօր Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսը մեկնարկեց Սյունքի մարզ, մասնավորապես՝ Կապան այցելելու մասին հանրությանն ուղղված կոչ-հորդորով։

«Ես ցավով եմ արձանագրում, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր չեն եղել Սյունիքի մարզում: Ես մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում անպայման այցելել Սյունիք՝ լինել Դիքդիք քարերում, տեսնել Տաթևի վանքը, Գորիսը, Խուստուփը, Մեղրիի հայտնի եկեղեցին՝ Սուրբ Հովհաննես, որտեղ բացառիկ որմնանկարներ կան, ընդհանրապես լինել Սյունիքում, որի ամեն հատվածն իրենով տեսարժան վայր է», հայտարարեց նա։

Նա չմոռացավ նաև լրագրողների մասին և հույս հայտնեց, որ լրագրողներն առանց միջադեպերի են հասել Սյունիք՝ հաղթահարելով ձյունը:

  • Կիսվել: