երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՌԴ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի քանակի և թշնամական հռետորաբանության աճով. Զախարովա

ՌԴ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի քանակի և թշնամական հռետորաբանության աճով. Զախարովա

Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեզ իսկապես մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ իրադրության կարգավորման հարցում փոխհամաձայնության հասնելու կողմերի անպատրաստակամությունը: Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ խաղաղ գործընթացի այլընտրանք գոյություն չունի: Այդ հարցում մենք վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը», – նշել է դիվանագետը:

Զախարովան շեշտել է, որ հարկավոր է վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները:

«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել հայտարարություններում, զսպվածություն դրսևորել գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացման և այլն», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ հաճախ են հնչում հարցեր, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերում այս հարցում Արևմուտքի ներգրավվածությանը:

«Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրները։ Բաքուն ու Երևանը պատրաստ չեն փոխզիջումների, հենց ԵՄ-ն հայտնվեց այնտեղ։

Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ»,-դժգոհել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն առ այն, որ «կա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախապատրաստումն ավարտին հասցնելու բարենպաստ հնարավորություն», Զախարովան նշել է.«Եկեք, ամեն դեպքում, մեկնաբանենք կատարված իրադարձությունները, այլ ոչ թե հեռանկարները.... Ելնում ենք նրանից, որ սկզբի համար դա պետք է կատարվի, հետո նոր դա հնարավոր և անհրաժեշտ կլինի մեկնաբանել: Մենք բաց են մեկնաբանելու համար, բայց առայժմ մեկնաբանելու բան չկա»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: