չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Իր հերթին ֆրանսիական Le Monde- հայտնում է, որ Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայում հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի հասնելու կոչ է արել։

Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, պարբերականը մեջբերում է Ելիսեյան պալատի հայտարարությունը:

  • Կիսվել: