չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Զելենսկին զանգահարել է Ալիևին

Զելենսկին զանգահարել է Ալիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհակալություն հայտնել նրան Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ինքը՝ Զելենսկի:

Նա տեղեկացրել է նաև, որ ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ, հայտնել իր աջակցությունը։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը»:

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, էներգետիկ և հումանիտար ոլորտներում համագործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել։

 

  • Կիսվել: