չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները

Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները

Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները:

Այսպես՝ ուրալյան «Լուկօյլ» ընկերությունների խմբի ուրալյան արտադրական միավորման ղեկավար Ահմեդ Հաջիևը ձերբակալվել է և տեղափոխվել դատարան։

Եկատերինբուրգում ձերբակալվել է «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին։ Նրա մեքենան կանգնեցվել է «Բաքու Պլազա» առևտրային կենտրոնի տարածքում․ ուժայինները կոտրել են ապակիները և տղամարդուն դուրս բերել մեքենայից։ Նրան ձերբակալել են որդու հետ, սակայն ավելի ուշ վերջինիս ազատ են արձակել։ Շիխլինսկուն հարցաքննել են մի քանի օր առաջ Եկատերինբուրգում տեղի ունեցած ուժեղացված ստուգումների ժամանակ։

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ավելի վաղ ծնունդով ադրբեջանցի Շիխլինսկուն դիտարկում էին իբրև հնարավոր շահառուի առևտրական Յունիս Փաշաևի սպանության գործում․ վերջինս դանակահարվել էր 2001 թ․՝ փողոցում։ Հաղորդվում է, որ ձերբակալված Շահին Շիխլինսկին որպես վկա է ներգրավված Սաֆարով եղբայրների քրեական գործով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի ձեռնարկատեր և «Ալեքսեևյան շուկայի» համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը։

 

  • Կիսվել: