Հայաստանը կարող է հասնել հաջողության, եթե հույսը դնի սեփական ուժերի վրա.Օհանյան
Հայաստանը կարող է «հողի վրա» հասնել հաջողության, եթե հույսը դնի, առաջին հերթին, սեփական ուժերի վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովի այս տարվա վերջին ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասաց հանրապետության պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ընդ որում՝ անկախ տարածաշրջանային միջավայրից»,- նշեց Օհանյանը։ Հաղթանակն առաջին ղարաբաղյան պատերազմում, ըստ պատգամավորի, Հայաստանի եւ հայ ժողովրդի սեփական ջանքերի, պոտենցիալի համախմբման արդյունքն էր։ Օհանյանը համոզված է, որ «արտաքին միջավայրը մեղավոր չէ այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ապաշնորհ քաղաքականություն է վարում»։


