Մեզ անհրաժեշտ է ավելի լայն համախմբում. այդ դեպքում կհասնենք հաջողության. Սեյրան Օհանյանն՝ ընդդիմության ձախողման մասին
44-օրյա պատերազմից 4 տարի է անցել, ու այս տարիներին ընդդիմությունը պայքարել է. գործիքակազմը տարբեր է եղել և ԱԺ-ում, և ԱԺ-ից դուրս: Այս մասին, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, իրենք բոլոր տեղերում փորձել են գեներացնել ժողովրդի այն գիտակից մասայի մի մասը, որը պետք է կանգնի եւ թույլ չտա, որ Արցախը հայաթափվի, Հայաստանն էլ գահավիճի. «Նույնն էլ հիմա Սրբազան շարժումն է: Կարծում եմ՝ ընդդիմադիր դաշտը բավականին բաց է, ընդդիմություն ենք ոչ միայն մենք, այլեւ տարբեր քաղաքական ուժեր, անհատներ, մտավորականներ, որոնք կարող են այդ տեղը լրացնել։ Մեզ անհրաժեշտ է ավելի լայն համախմբում։ Այդ դեպքում կհասնենք հաջողության»,- ընդգծեց Օհանյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ այս ընդդիմությունն իրենց համար նվեր է, Օհանյանն ասաց. «Մենք մեր պայքարը շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով»: