Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը՝ Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու
Ծագումով հայ ֆրանսիացի բնապահպան եւ քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու:
Ընտրությունները կկայանան մարտին: 38-ամյա Ժաննա Բարսեղյանը, ով առաջադրվել է տեղական բնապահպանական կուսակցության կողմից, նախընտրական քարոզարշավի լիդերներից մեկն է: Այդ մասին հայտնում է ռուս-հայկական տեղեկատվական գործակալությունը:
Քաղաքային խորհրդի անդամ Բարսեղյանը յոթ թեկնածուներից մեկն է, որոնք պաշտոնապես ձեռնամուխ են եղել նախընտրական պայքարին։
Հայուհին գլխավորել է «կանաչների» ցուցակը։ Վերջին տարիների «կանաչների» լավ արդյունքը խոսում է այն մասին, որ ավելի շատ ֆրանսիացիներ պատրաստ են քվեարկել այն քաղաքական կուսակցությունների օգտին, որոնց ծրագրերում էկոլոգիական խնդիրներն առաջին տեղում են: Ժաննան այդ պաշտոնի միակ կին թեկնածուն է: